ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Բալի հյութն օգտակար է հիպերտոնիայի դեմ պայքարում. news.am
Բարձր զարկերակային ճնշումից տառապող մարդիկ պետք է ավելի հաճախ բալի հյութ խմեն, պարզել են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ այն իր արդյունավետությամբ չի զիջում դեղերին:
Կամավորները, ովքեր բալի հյութի ջրով բացված խտանյութ են օգտագործել, կարողացել են երեք ժամում հասնել զարկերակային ճնշման 7 տոկոսով նվազման: Դա բավարար է եղել ուղեղի կաթվածի ռիսկը 38 տոկոսով, իսկ սրտի հիվանդություններինը` 23 տոկոսով նվազեցնելու համար: Այդպիսին են հետազոտության արդյունքները, որն իրականացրել են Northumbria University-ի գիտնականները:
Հետազոտության հեղինակները հետեւել են 15 մարդու առողջությանը, որոնց մոտ հիպերտոնիայի վաղ նշաններ են դիտարկվել: Կամավորները կամ մոնմորանսի տտիպ բալի 60-ական մլ խտանյութ են ստացել` 100 մլ ջրով բացած, կամ` նույն ծավալի բալի համով պլացեբո:
Հետազոտության արդյունքները, միանշանակորեն, վկայում են բալի խտանյութի արդյունավետության մասին, որն իր ազդեցության ուժով չի զիջել բարձր զարկերակային ճնշման դեմ ավանդական դեղերին: Հետազոտության հեղինակները դա վերագրում են բալի հյութի բուսական տարրերի ազդեցությանը` հիվանդների արյան մեջ պրոտոկատեխինային եւ վանիլինային թթուների ցուցանիշների վրա:
11.05.2016 Կարդացեք նաև
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ